Բաժիններ՝

«Սուրենխաչատրյաններ» կան անգամ նորվեգիաներում և շվեյցարիաներում, բայց նրանք մարզպետ չեն դառնում. Վահան Հովհաննիսյան

«Սուրենխաչատրյաններ», որպես երեւույթ, ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հավաստիացմամբ,  կան բոլոր հասարակություններում, անգամ «կրիմինալից համեմատաբար զուրկ նորվեգիաներում եւ շվեյցարիաներում, բայց նրանք այդ երկրներում մարզպետ չեն դառնում, տասնամյակներ շարունակ իշխանության զինանոցի կարեւորագույն դերակատար չեն դառնում, իշխանությունը կարողանում է մարդկանց այդ տեսակը ֆիլտրել, հեռու պահել որոշում կայացնելու օղակներից»:

Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրեն Խաչատրյանի տեղակալի նշանակումը Հովհաննիսյանը նույն լծակների կիրառում է համարում. «Սուրեն Խաչատրյանի ծանր, մուգ ստվերը դեռ մնում է Սյունիքի մարզպետարանի վրա»:

Սյունիքի արդեն նախկին մարզպետին քրեական պատասխանատվության ենթարկելու կամք, Վահան Հովհաննիսյանի կարծիքով, իշխանությունները չեն ունենա: «Եթե առջեւում ընտրություններին լինեին, ես չէի արդարացնի, բայց կհասկանայի, որ չեն ուզում մարդուն նեղել, որովհետեւ վաղը Սյունիքից ձայներ պետք է բերի: Հիմա այդ խնդիրն էլ չկա, բայց գոյություն ունի քաղաքական միջավայրի իներցիա, այսինքն` եթե հիմա Սուրեն Խաչատրյանի դեմ իշխանությունը լուրջ սանկցիաներ կիրառի, չէ՞ որ ամիջապես հարցեր կբարձրանան հասարակության մեջ` բա մի տարի առաջ էս մեկին ինչի՞ չբռնեցիք, կես տարի առաջ էն մեկին գործից ինչո՞ւ չհանեցիք, բա երկու տարի առաջ այսպիսի դեպք եղավ… Այսպիսի դեպքերը բազմաթիվ են: Հիմա, երբ թվում էր, թե նախագահն արդեն ընտրված է, մեծամասնություն ունի խորհրդարանում, քաղաքապետն էլ իր կուսակցությունից է, հիմա նախագահը հանգիստ կարող է այդ կիսագողական շրջապատից ազատվել: Առջեւում ընտրություններ չկան, ի՞նչն է քեզ պահում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ամբողջական հրապարակմանը  կարող եք ծանոթանալ Yerkir.am-ի կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս