ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի մեքենան ԱՊՊԱ և տեխզննման կտրոն չունի
ՀՀ-ում պարտադիր է, որ բոլոր տրանսպորտային միջոցների դիմապակուն պետք է լինեն ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները՝ անկախ նրանից՝ ավտոմեքենան որ գերաստեսչությանն է պատկանում կամ ինչ «կալիբրի» պաշտոնյայի է այն սպասարկում: Այսօր՝ հունիսի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է կատարել, թե ինչպես է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին սպասարկող Peugeot մակնիշի 03 D001 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացայակում ԱՊՊԱ և տեխզննման կտրոնը, իսկ վարորդն էլ ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու: Կարծում ենք, որ եթե Ֆրանսիայում տեղի ունենար նման խախտում, ապա պաշտոնյան խոշոր չափի տուգանքների կենթարկվեր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի