Մանկապարտեզները փակ են. Ընդունելություն գրեթե չի իրականացվում. մամուլ
««ՉԻ»-ն ահազանգեր է ստանում Երևանի բնակիչներից այն մասին, որ մանկապարտեզի տարիքի երեխաներին ավելի դժվար է դարձել մանկապարտեզ ընդունելը` հատկապես դրանց անվճար դառնալուց հետո»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.
««Էնքան երկար ենք սպասում, որ միանգամից դպրոց ենք ճանապարհում մեր երեխաներին»,- մեզ հետ զրույցում նշեցին ծնողները: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Աջափնյակ համայնքում «գտել» են մանկապարտեզ ընդունվելու ձևը: Այստեղ մանկապարտեզների տնօրեննրը ծնողներին լավություն անելու համար առաջարկում են` «Եթե էդքան շատ եք ուզում մանկապարտեզ ուղարկել ձեր երեխային, կարող եք գումար փոխանցել «Օգնիր մանկապարտեզիդ» հաշվեհամարին:
Նկատենք, որ վճարելու համար առաջարկվող գումարի նվազագույն չափը 10 հազար դրամ է, և շատ ծնողներ ստիպված համաձայնվում են այդ տարբերակին»:
Շարունակությունը կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում: