ԱԺ վերջինը. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս երկուշաբթի սկսվելու է ԱԺ հինգերորդ գումարման խորհրդարանի գարնանային վերջին քառօրյան: Եթե օրենսդիրները հասցնեն սպառել քաղաքական և տնտեսական օրակարգում առկա բոլոր հարցերը, ապա կանցնեն ամառային հանգստի: Օրակարգային հարցերի չսպառվելու դեպքում, իհարկե, արտահերթ նիստ կհրավիրվի:
Մինչ այդ, հունիսի 10-13-ի քառօրյայում ընդգրկվել է միջազգային 25 պայմանագիր և 60 հարց: Պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» նախագիծը, օրակարգ չի մտել, ստացել է բացասական եզրակացություն»: