Բաժիններ՝

Սեռական բնույթի հանցագործությունների պատժաչափը կխստացվի

Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների պատժաչափը կխստացվի: Այդ նպատակով փոփոխություններ են նախատեսվում «ՀՀ քրեական օրենսգրքում»:

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվեց օրենքի նախագիծը: Դրանում առավել լուրջ փոփոխություններ են առաջարկվում անչափահասների նկատմամբ կատարվող սեռական բնույթի հանցագործությունների պատիժները խստացնելու ուղղությամբ:

Հանձնաժողովը օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն՝ ընդգրկելու ԱԺ առաջիկա՝ հունիսի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս