Ո՞վ է ասում, որ ընդդիմությունը պասիվ է
168.am-ի հետ զրույցում Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով այն տեսակետներին, թե ընդդիմությունը պասիվ է, ասաց. «Այդ ո՞վ է նման բան ասում. մենք շատ բուռն գործունեություն ենք ծավալում` այնպես չէ, որ իրադարձությունների կիզակետում ենք, բայց ես չեմ կարծում, որ ընդդիմությունը պասիվ է: Հետընտրական զարգացումները, եթե համապետական միջոցառում այս պահին չկա, բնական է, որ այսպես պետք է լինեին: Սա բնական պրոցես է` անբնական ոչինչ այստեղ չկա: Առաջիկա ամիսներին, մենք անելիքներ ունենք, դրանք օրակարգում են ու կյանքի կկոչվեն»: Իսկ թե կոնկրետ ինչ անելիքներ ունի «Ժառանգության» առաջնորդը, Զարուհի Փոստանջյանը չպատասխանեց` նշելով, որ հարցը պետք է ուղել Ր. Հովհաննիսյանին:
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե համամի՞տ է արդյոք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատականին, թե ընդդիմությունը «խռոված է»: Ի պատասխան Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Գալուստ Սահակյանը հավանաբար իր հոգեվիճակի մասին է խոսել»: