Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվել է

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է: Տեղեկությունը փոխանցել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա որոշումն անհիմն է որակել:

Անցյալ տարվա նոյեմբերին Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ քննչական մարմինը 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել։

Ներսիսյանը մեղադրվում է «Վաղարշապատ խոշորացված համայնքում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու» համար, որն, ի դեպ, ըստ փաստաբանի հանրայնացրած տեսանյութերի, չէր հաստատվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031