Կադրային փոփոխություններ՝ Հատուկ քննչական ծառայությունում
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հրամաններով՝ իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Հեկտոր Նորբերդի Սարդարյանը, արդարադատության 1-ին դասի խորհրդական Արիստակես Խաչիկի Երեմյանը, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Վարդան Ռազմիկի Հարությունյանը, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Կամո Սուրենի Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի 2013 թվականի հունիսի 04-ի հրամանով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վլադիմիր Պետրոսի Հովհաննիսյանը: