ԱԻՆ-ի տեսանյութը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած պատահարի վերաբերյալ
Հունիսի 6-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա. վնասվել է մոտ 30 ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է նախկին «VIP» սրահի տանիքը (մոտ 1000 քմ) և ընկել օդանավակայանի տարածքում կայանված ավտոմեքենաների վրա. տուժածներ չկան:
Վթարավերականգնողական աշխատատանքներին մասնակցել են օդանավակայանի 30 աշխատակից և 5 հատուկ տեխնիկա:
Փրկարարները թիթեղյա ծածկի տակից դուրս են բերել 30 ավտոմեքենա: