Արտակ Բուդաղյանին կրկին վիրահատելու հավանականությունը մեծ է
«Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, գրեթե փոփոխություն չկա: Կրկին վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է»,- ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածք էր ստացել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Լուսանկարը՝ emedia.am-ի