Սրբազանները փոխանցում էին, որ Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր գործընկերներ Քրիստինե Վարդանյան-ի և Էլինար Վարդանյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանին և «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում ստացող Միքայել Սրբազանին:

Սրբազան հայրերն իրենց ջերմ շնորհավորանքներն էին հղում տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2026 թվականը լինի հաղթանակի տարի: Սրբազանները փոխանցում էին, որ Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար:

Բագրատ Սրբազանը, մեջբերելով աստվածաշնչյան խոսքերը, այս ուղերձը փոխանցեց.
«Իմ ուրախությունը ձեզ եմ փոխանցում, որ ձեր ուրախությունն ավելանա: Եվ թող ոչ ոք ձեր ուրախությունը չգողանա»:

Միանալով սիրելի Սրբազանների խոսքերին՝ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, սիրելի՛ հայրենակիցներ:

Ազատությու՛ն Բաքվի և Երևանի բանտերում պատանդառված մեր եղբայրներին: Թող 2026 թվականը լինի հաղթանակների և արժանապատվության վերականգնման տարի»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031