Աշոտ Մինասյանի ներսում և´ մտավորականն է, և´ կռվող տղեն, և´ հանգստությունը, և´ պայքարի մարտիկը, իսկ հավաքական առումով` հայի լավ տեսակը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. ««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ):

Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս:

Վերհիշեցի այն լավ պահերը, որն ունեցել էի շուրջ մեկ ամիս առաջ, երբ Մինասյանի հարազատ Լծեն էի գնացել և երկար շփվելու հնարավորություն էի ստացել:

Աշոտ Մինասյանի ներսում և´ մտավորականն է, և´ կռվող տղեն, և´ հանգստությունը, և´ պայքարի մարտիկը, իսկ հավաքական առումով` հայի լավ տեսակը:

Իշխանական միջակությունների քաղաքական հաշվարկների հետևանքն էլ Աշոտ Մինասյանի և շատ նվիրյալների անազատության մեջ գտնվելն է:

Ազատություն Աշոտ Մինասյանին և քաղաքական հետապնդման ենթակա բոլոր հայերին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031