Ապրի Նիկոլը, որ ջանք ու եռանդ, օր ու արև չի խնայում ապացուցելու համար, որ բռնապետ է, որ շեղված է, որ անբարո է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «Ապրի Նիկոլը, որ ջանք ու եռանդ, օր ու արեւ չի խնայում ապացուցելու համար, որ բռնապետ է, որ շեղված է, որ անբարո է։

Խաչիկ Գալստյանին էլ տարան, մի մարդու, ով ակադեմիական կամ քաղաքական ակտիվությունից զատ, որեւէ այլ «մեղք» գործել չէր էլ կարող by default:

Խաչիկն այս տարիների ընթացքում իր ձայնը՝ հնչեղ, կարծիքը՝ շիտակ, կեցվածքը՝ ազնիվ պահող տղերքից եւ վերլուծաբաններից մեկն էր։

Դուք ( ոմանք ) շարունակեք լռել, կարծելով, թե դեւը կբավարարվի միայն ամենախելոքներով եւ ձիգերով։

Այս տեմպերով հեռու չէ նաեւ ձեր՝ լպրծունների, խժռվելու ժամանակը։

Լավ, իրոք չե՞ք հասկանում։

Պինդ կաց, Խաչ ջան, մյուս տղերքի հետ միասին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031