«Իրական Հայաստան» նախագիծը թյուրքական տանդեմի կրտսեր գործընկերը դառնալու պատրաստակամություն է. Սերգեյ Մարկեդոնով
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է։
Հաղորդման ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև համագործակցության վերականգնման հնարավորությունը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դա օգուտ կբերի բոլոր կողմերին, իսկ դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Ռուսաստանի առաջնորդի հետ երկխոսության վերսկսումը՝ ընդգծելով դրա կարևորությունը եվրոպական շահերի համար:
Քննարկվել է նաև Ֆրանսիայի և Իտալիայի՝ Էմանուել Մակրոնի և Ջորջիո Մելոնիի դերը, քանի որ նրանք կարևոր դեր են խաղացել ԵՄ-ի կողմից Ուկրաինային օգնելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու ծրագրի մերժման գործում: Քննարկվել է նաև Ջեֆրի Սաքսի բաց նամակը Գերմանիայի կանցլերին, որում նշվում է, որ Ուկրաինան յոթ տարի չի կարողացել իրականացնել Մինսկյան 2-րդ համաձայնագիրը, Գերմանիան չի կարողացել ապահովել դրա իրականացումը, և հետագայում եվրոպացի առաջնորդները խոստովանել են, որ Մինսկյան համաձայնագրերը համարում են ավելի շատ՝ որպես զսպող գործոն, քան՝ իրական խաղաղության ծրագիր:

Ավելին, քննարկվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյի միջև 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումը:
Կողմերը մտքեր են փոխանակել ընտրությունների անցկացման, ինչպես նաև Հայաստանի՝ Եվրամիությանն առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու հարցում օգնության համար դիմելու մասին:
ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի խոսքով՝ Երևանը հույս ունի Մոլդովային նախկինում տրամադրված նման աջակցությունը ստանալ՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն նախկինում հայտարարել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանին 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության դեմ պայքարելու և կիբերանվտանգությունն ամրապնդելու համար։
Քննարկվել են նաև Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում, Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները, ինչպես նաև նախորդ և ներկա հայկական իշխանությունների արտաքին քաղաքականության համեմատությունը։
Հայկ Դերզյան
