Ոստիկանները պարզեցին մահվան ելքով պատահարի իրական հանգամանքները
Հունիսի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 05.00-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել է մայթեզրին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1991 թ. ծնված Կարեն Ղազարյանը, տեղում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ իրականում Կապան քաղաքի բնակիչ` 1990 թ. ծնված Էմին Գ.-ն վարելով իրեն պատկանող նշված ավտոմեքենան՝ Սպանդարյան փողոցում բախվել է ճանապարհի աջ մայթեզրին և շրջվել, ինչի հետևանքով ուղևոր Կարեն Ղազարյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Էմին Գ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: