Սպանության պատճառն արտամուսնական սիրային կապն էր

Հայտնի են դարձել նախօրեին Արթիկում ամուսնու կողմից կնոջը սպանելու դեպքի մանրամասները: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանության պատճառը խանդն է: Սպանությունը կատարելու մեջ կասկածվող Արտյոմ Ղազարյանը կնոջը կասկածել է սիրային կապի մեջ:

Արթիկի բնակիչ Արտյոմ Ղազարյանն իր ապագա կնոջ` Ցողիկ Այվազյանի հետ ծանոթացել է Ռուսաստանում, ուր մեկնել էր 2006 թվականին: Նրանք ամուսնացել են 2009 թվականին՝ Ռեդոկովո ավանում: Ամուսնությունից երկու տարի անց Ա.Ղազարյանն իր 27-ամյա կնոջ հետ վերադարձել է Արթիկ` մշտական բնակության:

Ըստ նախնական վարկածի՝ խանդի պատճառը Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ ոմն Սերյոժայի` իր կնոջ հետ արտամուսնական սիրային կապի մասին շրջանառվող լուրերն էին, որոնք ամուսինը ստուգելու համար սեփական գաղտնի ուսումնասիրություններն էր արել:

Համոզվելով, որ շրջանառվող լուրերը իրական հիմք ունեն՝ ամուսինը մայիսի 31-ի երեկոյան փորձել է հանդիպել Սերյոժային, սակայն՝ ապարդյուն: Ժամը 23:30-ի սահմաններում վերադարձել է տուն, այդ հարցի շուրջ վիճաբանել կնոջ հետ, վեճի ընթացքում կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել ամուսնու որովայնին ու աջ ոտքի ազդրին՝ պատճառելով նրան չթափանցող վնասվածքներ: Դա էլ ավելի է վրդովեցրել ամուսնուն, ով կնոջը գցել է գետնին եւ ձեռքով սեղմել նրա կոկորդը, ինչի հետևանքով կինը խեղդամահ է եղել:

Արտյոմ Ղազարյանը ձերբակալվել է, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Տեսանյութեր

Լրահոս