ՀՀ իշխանությունները օգնություն են խնդրել ԵՄ-ից արտաքին միջամտությունը կանխելու համար

«Մենք այսօր նախաճաշ ունենք նախատեսված Հայաստանի կողմի հետ, որի ժամանակ կքննարկվի երկրում գալիք խորհրդարանական ընտրությունները: Մենք կխոսենք, թե ինչով կարող ենք նրանց օգնել այդ հարցում»,- այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ խոսելով Բրյուսելում նախատեսվող նախաճաշի ընթացքում քննարկվելիք հարցերի մասին:

«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար»,- նշել է Կալլասը։

Նա նաև նշել է, թե ինչպես Մոլոդովան, Հայաստանը նույնպես գրանտի տեսքով աջակցություն է ստացել մեզնից «Արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարի» համար:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դեկտեմբերի 15-ին նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

Տեսանյութեր

Լրահոս