Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Դեկտեմբերի 17-19-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, դեկտեմբերի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
