Վնասվածքներ վիճաբանության ժամանակ
Մայիսի 31-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 16.00-ին բերման է ենթարկվել 1939 թ. ծնված Առաքել Հ.-ն: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, Պռոշյան գյուղի արոտավայրում, անասուններին արածացնելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, գրպանի ծալովի դանակով երկու անգամ հարվածել է Աշոտ Բ.-ին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: