Բաժիններ՝

Երևանում հերթական անգամ ծառը շրջվել է «BMW»-ի վրա

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան 7 շենքի բակում դարն ապրած ծառը քամուց ընկել է բակում կայանված BMW մակնիշի՝ 15 ՕՏ 906 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենայում ոչ ոք չի եղել, երեխաներն էլ բակում չեն եղել, քանի որ նշված հատվածը երեխաների համար օգտագործվում է որպես խաղահրապարակ: Ծառի ոչ պիտանի լինելու մասին բնակիչները բազմաթիվ անգամ դիմել են պատկան մարմիններին, սակայն «չինովնիկները» «ուղտի ականջում քնած են եղել», և եթե օպերատիվորեն արձագանքեին բնակիչների նամակներին, ապա այսօրվա դեպքը տեղի չէր ունենա: Ավտոմեքենան ապահովագրված է, իսկ թե ով է փոխհատուցելու վնասը՝ պարզ չէ: Հստակ է միայն, որ պատկան մարմինները իրենց կդնեն «կառուսելավարի» տեղ ու տուժված քաղաքացուն մեկը մյուսի մոտ կուղարկեն: Արդեն ժամանում են ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ խումբը, որպեսզի շրջված ծառը մասնատվի և այն տեղափոխվի:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս