Բաժիններ՝

Հրդեհ եղե՞լ է Մոկսվայի պետական համալսարանում

Այսօր` հունիսի մեկին, Մոսկվայի պետական համալսարանի Կենսաբանական ֆակուլտետի մասնաշենքի նկուղում բռնկվել է հրդեհ: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ֆեդերալ-պրեսս» ինֆորմացիոն գործակալությունը, որը հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի ծառայությանը, նշում է, որ հրդեհի պատճառով մասնաշենքից տարհանվել է մոտ 200 հոգի:

Սակայն ռուսական մեկ այլ լրատվական` «Ռիա նովոստին», մեջբերելով Մոսկվայի պետկան համալսարանի մամուլի քարտուղար Սվետլանա Ռեշետնիկովայի խոսքերը, նշում է որ համալսարանի աշխատակիցներին և ուսանողների ոչ թե տարհանել են, այլ պարզապես հավաքել են շենքի բակում` մինչ նրանց կուղարկեն պրակտիկայի:

«Ավելի վաղ Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի շենքից մոտ 200 հոգու տարհանման մասին լրագրողներին հայտնել էր մայրաքաղաքի Արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի խոսնակ Վիկտոր Բիրյուկովը: Նրա խոսքերվ` դեպքի վայր են ժամանել 14 մարտական հաշվարկներ և 2 փրկարարական ջոկատ: Ավելի ուշ ԱԻԾ-ն հայտնել է մասնաշենքում բռնկված կարճ միացման հետևանքների վերացման մասին»,- գրում է «Ռիա նովոստին»:

Սա չի հերքել նաև համալսարանի մամուլի խոսնակ Ռեշետնիկովան, ով փաստել է, որ համալսարանի տարածքում տեղակայված «Մոսէներգոյի» կայանն, իրոք, ծխացել է, բայց «բաց հրդեհ չի եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս