Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
ՀՀ տարածքում`
Հունիսի 2-ին, 4-ին, 6-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում`
Հունիսի 2-ին, 4-ին, 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 3-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 13-18 մ/վրկ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.40C (1990 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 3.70C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 19.90C