Բաժիններ՝

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Քենիային

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Քենիային՝ Անկախության տոնի կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։

«Սրտանց շնորհավորում եմ Քենիային՝ Ջամհուրիի օրվա կապակցությամբ։ Հայաստանը գնահատում է Քենիայի հետ ջերմ հարաբերություններն ու ակնկալում շարունակական համագործակցություն և ավելի ամուր գործընկերություն»,-ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

Ջամհուրիի օրը կամ Քենիայի Անկախության օրը երկրում նշվում է ամեն տարի դեկտեմբերի 12-ին։ Ջամհուրին սուահիլի լեզվով նշանակում է «հանրապետություն»։ Տոնը պաշտոնապես նշվում է՝ սկսած Քենիայի անկախության հռչակումից՝ 1963 թվականի դեկտեմբերի 12-ից՝ նույն թվականի հունիսի 1-ին Միացյալ Թագավորությունից ներքին ինքնավարություն ձեռք բերելուց վեց ամիս և տասնմեկ օր անց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031