Բաժիններ՝

Կճոյանն ու Մուրադ Մուրադյանը՝ Իսրայելի բարեկամնե՞ր. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անցնող շաբաթը Հայաստանի համար կարող է համարվել «պյոտրյան»` «դեպի Արևմուտք նայող պատուհանի» տեսանկյունից. Հայաստանում էր ոչ միայն անգլո-սաքսոնական «վեկտորը»` Ուելսի արքայազն Չարլզը, այլև «Իսրայելը»` Հայաստանում բացված իր պատվո հյուպատոսության ողջ հմայքով:

Բանն այն է, որ հայոց քաղաքական իսթեբլիշմենտում տեղի ունեցող սերնդափոխության տեղաշարժերը հասել են դիվանագիտական-արևմտյան «կորպուսներ». արքայազնին դիմավորում, նրա անբաժան ուղեկիցն էր բրիտանական շրջանավարտների «բլոկի» ներկայացուցիչ, ՄԻԱԿ-ի «հայր» Լևոն Մարտիրոսյանը, ով ուսանել է Մեծ Բրիտանիայում:

Ի դեպ, հիշենք, որ ՄԻԱԿ-ի ստեղծումը կապվում է նաև Արմեն Սարգսյանի անվան հետ: Հիշեցնենք նաև՝ Իսրայելի պատվո հյուպատոս է նշանակվել երիտսերնդի ներկայացուցիչ Աշոտ Շահմուրադյանը: Նախորդ օրը` նույն ժամին, երբ ճաշ և ընդունելություն էր արքայազնի պատվին, Աշոտ Շահմուրադյանն էլ ընդունելություն էր կազմակերպել Իսրայել պետության 55-ամյակի կապակցությամբ, որին մասնակցում էին ոչ միայն Հայաստանում հավատարմագրված արևմտյան դեսպանական կորպուսի, Չինաստանի ներկայացուցիչները, այլև ՀՀԿ երիտթևը` ի դեմս Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի: Այլ քաղաքական ուժեր և հայտնի դեմքեր, մասնավորապես ընդդիմությունից և ԲՀԿ-ից, չեն եղել:

Ամենաէկզոտիկը եղել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի և Մասիսի անչափ էկզոտիկ պատգամավոր Մուրադ Մուրադյանի ներկայությունը, որն էլ ներկաների զարմանքն է շարժել: Վերջիններս միմյանց են նայել «ի՞նքն ինչ է անում այստեղ» հայացքով»:

«Հրապարակ»՝ 01. 06. 2013

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս