Երևանում այրվել է «Վեգա»-ի մոտ տեղադրված Ձմեռ պապը. քաղաքացու շնորհիվ կրակը տոնածառին չի հասել
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shmashyan.com-ը, ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գործող «Վեգա» խանութի մոտ հրդեհ է բռնկվել:
Մինչ կժամանեին Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից, մի քաղաքացի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների, արցախցի է, նկատելով հրդեհը, իր ավտոմեքենայից օգտագործել է կրակմարիչ (Огнетушитель) և կանխել կրակի տարածումը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
