Բաժիններ՝

Ադրբեջանի ներքին գործերի նախարարին քննադատած փաստաբանին սպառնացել են սպանել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԳՆ-ի՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում փաստաբան Ասլան Իսմայլովին երեկ սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, եթե նա չդադարեցնի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովին քննադատելը:

Այս մասին գործակալությանը հայտնել է հենց ինքը՝ Իսմայլովը: Վերջինիս խոսքերով՝ իրեն հրավիրել են ՆԳՆ, իջեցրել են նկուղ, վիրավորել և ապտակել են՝ Ռամիլ Ուսուբովին քննադատելու համար և հայտնել. «եթե ցանկանում ես ապրել, ապա քեզ լավ պահիր, դա մեր զգուշացումն է քեզ»:

Դրանից հետո Իսմայլովը դիմել է Բաքվի դատախազություն և ԱՄՆ դեսպանատուն: Նա հայտարարել է, որ եթե իր հետ որևէ բան պատահի, ապա դրա համար պետք է պատասխանատվություն կրի Ռամիլ Ուսուբովը, քանի որ իրեն սպառնացել են հենց նրա անունից:

Ավելի վաղ փաստաբանը, մասնավորապես, հայտարարել էր, որ ՆԳՆ-ում կտտանքների են ենթարկել բլոգեր Ռաշադ Աղադդինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031