Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական, նորարությունների և այլ ոլորտներում համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Էլիզա Սպիրոպալի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացման հարցեր։

Ընդգծելով երկու երկրների ղեկավարների մակարդակով ձևավորված երկխոսությունն՝ Արարատ Միրզոյանը և Էլիզա Սպիրոպալին կարևորել են տնտեսական, նորարությունների և այլ ոլորտներում համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը։

Անդրադարձ է կատարվել ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցերի. ԱԳ նախարարներն ընդգծվել են ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031