Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն այժմ ամենախաղաղ փուլում են․ Բայրամով

Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ադրբեջան-Հայաստան այժմյան հարաբերություններն ամենախաղաղ ու կայուն փուլում են․ տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը նման հայտարարություն արել է Վիեննայում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների 32-րդ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ տարբեր մակարդակներում՝ կառավարություն, խորհրդարան ու քաղաքացիական հասարակություն, կոնկրետ քայլեր են ձեռնարկում մեկնարկած խաղաղության գործընթացին թափ հաղորդելու համար։

«Ադրբեջանը, որպես բարի կամքի ժեստ, միակողմանիորեն հանել է Հայաստանի համար ուժի մեջ եղած տարանցիկ սահմանափակումները։ Այս զարգացումները պարզ ցույց են տալիս, որ առաջ շարժվելու լավագույն ճանապարհը երկկողմ բանակցություններն են»,- նշել է Բայրամովը։

Տեսանյութեր

Լրահոս