Բաժիններ՝

Օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 21․30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա քաղաքացի 47-ամյա տղամարդ։ Հայտնում են ՆԳՆ-ից։

Ուկրաինայի իրավապահների կողմից նա հետախուզվում էր կեղծիք և պետական սահմանով անձանց անօրինական տեղափոխում կատարելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդու հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031