Բաժիններ՝

Իսրայելի և Լիբանանի պաշտոնյաները տասնամյակների ընթացքում առաջին անգամ ուղիղ բանակցություններ են անցկացնում

Լիբանանի և Իսրայելի քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչները տասնամյակների ընթացքում առաջին անգամ ուղիղ բանակցություններ են վարում: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Հանդիպումը տեղի է ունենում Լիբանան Նակուրա քաղաքում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի շտաբում՝ Իսրայելի հետ սահմանի մերձակայքում։

Բանակցություններին ներկա է Լիբանանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։

Լիբանանը ներկայացնում է ԱՄՆ-ում Լիբանանի նախկին դեսպան Սայմոն Քարամը, իսկ Իսրայելն, ըստ տեղեկությունների, ուղարկել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ուրի Ռեզնիկին։

Դեկտեմբերի 3-ին ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել էր, որ Լիբանան կուղարկի ներկայացուցիչ՝ կառավարության և տնտեսության ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով՝ դա անվանելով «Իսրայելի և Լիբանանի միջև հարաբերությունների և տնտեսական համագործակցության հիմք ստեղծելու նախնական փորձ»։

Լիբանանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի խնդրանքից հետո համաձայնել է ուղարկել իր քաղաքացիական ներկայացուցչին՝ ռազմական գործչի փոխարեն։

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն իր Telegram ալիքում հայտնել է, որ մինչ պատվիրակությունները հանդիպում են անցկացնում Լիբանանում, իսրայելական անօդաչու թռչող սարքերը խախտել են երկրի հարավի օդային տարածքը՝ ռումբ նետելով ալ-Ադիսա բնակավայրի ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս