Նոնսենս է․ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ կառավարության հրապարակած փաստաթղթերի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նոնսենս է համարում «Հայկական ժամանակ»-ի` երբևէ բանակցային փաստաթուղթ չեղած հոդվածը Քի Վեսթի փաստաթղթի փոխարեն հրապարակելը․ տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Քի Վեսթի փաստաթուղթն ուղղակի բացակայում է ցանկից։ Հանրության ուշադրություն կուզենամ հրավիրել 2019 թվականի այն առաջարկին, որից ինքը հրաժարվել է, ու որը բերել է այս արհավիրքին։ Բայց որ փաստաթղթի փոխարեն հրապարակվում է «Հայկական ժամանակի» հոդվածը, որը նույն լրատվականն առնվազն 2 անգամ տպագրել է, նոնսենս է։ Մի օր էլ էս տրամաբանությամբ կարող է Էրդողանի գրքից հատվածներ հրապարակել, դա կոչել փաստաթուղթ ու փաթաթել մեր պետության վզին»,- նշեց Բագրատ Միկոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031