2026թ. գիտության ֆինանսավորումը նվազելու է գրեթե նույնքան, որքան ավելանալու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի բյուջեն, որի համար չկա որևէ փաստարկված հիմնավորում և փորձաքննություն. Զաքարյան

Հովակիմ Զաքարյանը ֆեյսուքյան իր էջում գրում է. «Տեսեք՝ ինչ հետաքրքիր բան է ստացվում. 2026 թվականին գիտության ոլորտի ֆինանսավորումը նվազելու է գրեթե նույնքան չափով, որքան ավելանալու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի բյուջեն։

Չեմ պնդում, որ դա նույն գումարն է, բայց ուզում եմ այս օրինակով ցույց տամ, թե ինչպես է դատարկ, անբովանդակ ձևը հաղթում բովանդակությանը, քանի որ նպատակը բովանդակություն ստեղծելը չէ, դա դժվար ու երկար պրոցես է։

Կրճատվում են գիտական թեմատիկ ծրագրերը, որոնցից յուրաքանչյուրի համար ներկայացվում է հիմնավորում, ժամանակացույց, սպասվող արդյունքների ցանկ և այդ ամբողջ փաթեթն անցնում է գիտական փորձաքննություն (մի կողմ թողնենք փորձաքննության որակի հարցը)։

Մյուս կողմից՝ ավելանում է մի նախագծի բյուջեն, որի համար մինչև այսօր չկա որևէ փաստարկված հիմնավորում և մասնագիտական փորձաքննություն։

Ուղակի չկա»։

Տեսանյութեր

Լրահոս