Բա 2018-ից հետո Նիկոլի պաշտոնական պատասխաններն ո՞ւր են։ Չկա՞ն։ Բա 44-օրյա պատերազմի օրերին պատերազմը կանգնեցնելու առաջարկներն ո՞ւր են. Հարություն Ուլոյան
Հարություն Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թե բա՝ «Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։
Ու էն որ կեսը Կազիմիրովի կայքից են վերցրել, կեսը ԵԱՀԿ կայքերից։ 1999 թվականի Մեղրիի տարբերակը՝ 2008 թվականի ՀԺ-ում հրապարակվածն են արտատպել, իսկ որպես նախաբան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի 2008-ի ելույթից մեջբերումներ․․․ Ու ԱԺ-ում 2018 թվականի Սերժի ելույթից մի հատված։
1994 թվականի զինադադարի եռակողմ պայմանագիրն ո՞ւր ա։ 1995 թվականի ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունն ո՞ւր ա, որով Ղարաբաղը վերահաստատվում ա որպես բանակցությունների լիիրավ կողմ։
Լիսաբոնի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի կողմից կիրառված վետոյի հայտարարությունն ո՞ւր ա։
Քի-Վեսթի բանակցվածն ո՞ւր ա։ Պրահյան գործընթացն ո՞ւր ա։
Էս բոլորի վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական պատասխաններն ո՞ւր են։
Էն ձեր անձնական օգտագործման բաներն էլ մինչև հիմա պնդում էին, թե 2019-ի առաջարկները միայն ռուսներինն էին, ՄԽ-ինը չէին․․․
Բա 44-օրյա պատերազմի օրերին պատերազմը կանգնեցնելու առաջարկներն ո՞ւր են։
Բա 2018-ից հետո Նիկոլի պաշտոնական պատասխաններն ո՞ւր են։ Չկա՞ն։ Բա հրապարակային ելույթների հատվածները կցեք, ոնց Սերժինն եք կցել․ «սեփական կետից եմ բանակցում», «ինչ ուզում, այն էլ բանակցում եմ», «Լավրովը թող հասկանա, որ իրավիճակ ա փոխվել», «երբ ուզենամ՝ կվերադառնամ Սերժի թողած բանակցային ժառանգությանը»․․․
Մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո, մինչև Ղարաբաղի հայաթափումը, Նիկոլը ոչ մեկին նամակ չի գրե՞լ, պայմանավորվածություններ չի ունեցե՞լ, առաջարկներին չի արձագանքե՞լ։ Բա հրապարակային հայտարարությունները կցեք․ «Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա», «Արցախում ապագա կա՛», «անջատում՝ հանուն փրկության»․․․
Ու էս ողորմելի փաթեթային մանիպուլյացիայի անունն էլ դրել են՝ փաստաթղթեր ենք հրապարակել»։

