Բաժիններ՝

Արման Սահակյանը չի ժառանգել հոր գրեթե միակ արժանիքը՝ հումորի զգացումը. մամուլ

«ՀՀ ԱԳՆ շենքը վաճառած Պետգույքի գործակալության պետ Արման Սահակյանին հարցրինք` լուրեր են պտտվում, թե շուտով վաճառելու եք ՀՀԿ շքեղ վերանորոգված շենքը, այո՞: «Ո՛չ»,- լուրջ ասաց վերջինս: «Ճիշտն ասա»,- կողքից հուշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Որտեղի՞ց գիտեք, որ չի վաճառվելու՝ շարունակեցինք հարցադրումն Արման Սահակյանին: Նա մի պահ կարկամեց: Կուսընկերոջը կրկին օգնության հասավ արդարադատության նախարարը. «Հանրապետական կուսակցությունն ինքնուրույն իրավաբանական անձ է և ունի իր առանձնացված գույքը, որը պետական գույք չէ, և Արման Սահակյանը չի կարող այն վաճառել. վերջինս տիրապետում է բացառապես պետական գույքին»:

Պատահաբար չի՞ թերագնահատում Ձեր հնարավորությունները Հ. Թովմասյանը՝ հարցրինք նախարար ընկերոջն ուշադիր լսող կրտսեր Սահակյանին: «Չէ, չի թերագնահատում. այդպես է»,- նույն լրջությամբ պատասխանեց նա: Փաստ է, որ հոր գրեթե միակ արժանիքը՝ հումորի զգացումը, չի ժառանգել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս