Բաժիններ՝

Լատվիան կքննարկի Ռուսաստան տանող երկաթուղիների ապամոնտաժման հարցը

Լատվիայի կառավարությունը քննարկում է Ռուսաստան տանող երկաթուղու հատվածները լիովին ապամոնտաժելու հնարավորությունը։ Հարցն արդեն քննարկել են նախագահ Էդգարս Ռինկևիչսը և վարչապետ Էվիկա Սիլինան։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Մինչև 2025 թվականի վերջը Լատվիայի կառավարությունը, զինվորականների հետ համատեղ, կվերլուծի երկրի արևելքում երկաթուղային գծերի մի քանի հատվածների ապամոնտաժման հնարավորությունը, ինչպես նաև խորհրդակցություններ կանցկացնի Լիտվայի և Էստոնիայի հետ։ Ռինկևիչսն իր հերթին նշել է, որ այս հարցի վերաբերյալ ավելի շատ պարզություն է սպասվում հաջորդ տարվա սկզբին։

«Մենք չենք կարող բացառել ազգային պաշտպանության և անվտանգության ամրապնդման որևէ տարբերակ, սակայն նման որոշումները պետք է կայացվեն ինչպես աշխատանքի ժամկետները, այնպես էլ ծավալը որոշելուց, ինչպես նաև գնահատելուց հետո»,- ասել է երկրի նախագահը։

Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում տվյալ հարցի շուրջ բանավեճը մինչ այժմ պարունակում է շատ հույզեր, բայց քիչ ռացիոնալություն։

Լատվիացի պաշտոնյաները չեն մանրամասնել, թե երկրի երկաթուղային գծի որ հատվածները կարող են ապամոնտաժվել։ Լատվիայի արևելքում դեպի Ռուսաստան ձգվում են երկու երկաթուղային միջանցքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930