Բաժիններ՝

Ոստիկանությունից զենք է պահանջել սպանության համար. մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Մայիսի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, բնապահպանության էկոլոգիայի տեսուչ Տիգրան Մելիքյանը Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկետի մոտ մի խումբ անձանց ներկայությամբ վիճաբանության մեջ էր մտել Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 34-ամյա Թովմա Մաթևոսյանի հետ, այնուհետև սուր, կտրող-ծաոկող առարկայով հարվածել էր Թ. Մաթևոսյանի կրծքավանդակի ձախ մասին: Վիրավորը տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել էր:

«ՉԻ» տեղեկություններով՝ Վանաձորում շրջանառվում են լուրեր առ այն, որ Տիգրան Մելիքյանը սպանությունից ժամեր առաջ, ներկայանալով ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, ուր պահվում է բնապահպանական տեսչության տաբելային զենքը, փորձ է արել վերցնել իր ատրճանակը, սակայն ոստիկաններին չի ներկայացրել բավարար հիմնավորում, որ պաշտոնական պարտավորությունների կատարման համար է պահանջում զենքը և մերժում է ստացել:

Վանաձորցիները համարում են, որ սա ուղղակի ապացույցն է սպանության կանխամտածված լինելու»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս