Եկեղեցու ներսում «կարգավորումների» փորձ պետական վարչակազմի ձեռքով. AntiCor

AntiCor-ը ստանում և վերլուծում է տեղեկություններ, որոնք հերթական անգամ ցույց են տալիս՝ Հայաստանի գործող իշխանությունն օգտագործում է իր վարչական և տեղեկատվական ռեսուրսները պետական կառավարման սահմաններից դուրս գործող կառույցների վրա ճնշում գործադրելու համար։

Վերջին օրերին արդեն երկու փաստաթուղթ է հրապարակվել, որոնցով հոգևորականները իբր դիմում են Վեհափառ Հայրապետին՝ պահանջելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի լիազորությունների սառեցում։ Ուշագրավն այն է, որ երկու փաստաթուղթն էլ հայտնվում են բացառապես իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսյանի մեդիաալիքներում։

Չստորագրած հոգևորականներ, բայց «պետական» տեքստ

Առաջին փաստաթուղթը ստորագրված էր կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից։ Երկրորդը՝ բազմաթիվ եպիսկոպոսական կազմով։ Սակայն երկու դեպքում էլ փաստաթղթում նշված հոգևորականներից մի մասը հրաժարվել են ստորագրել, ինչը վկայում է բովանդակության հետ սկզբունքային անհամաձայնության մասին։

Երկրորդ փաստաթուղթը հրապարակվեց նոյեմբերի 27-ին․ այնտեղ նշվում էր, թե իբր նոյեմբերի 25-ին Քննչական կոմիտեն տրամադրել է ինտիմ տեսագրության փորձաքննության արդյունքները՝ այն չկեղծված լինելու վերաբերյալ։ Դա այն նույն տեսագրությունն է, որը շաբաթներ առաջ տարածվեց իշխանության հետ կապվող, նորաստեղծ Telegram ալիքի միջոցով, ապա արագ փակվեց։

Տեսագրությունն ինտիմ հարաբերությունների պատկերներ են, որը իշխանության ներկայացուցիչների պնդմամբ Արշակ սրբազանն է, ինչը, սակայն ամբողջությամբ հերքվել է հենց Արշակ արքեպիսկոպոսի կողմից։

Տվյալ փաստաթուղթը չեն ստորագրել.

  • արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը,
  • եպիսկոպոսներ Արմաշ Նալբանդյանը, Սերովբե Իսախանյանը և Նարեկ Ավագյանը։

AntiCor-ին հաջողվել է ունենալ խորհրդապահական զրույց փաստաթղթի մեջ նշված, բայց չստորագրած հոգևորականներից մեկի հետ։ Նրա փոխանցած տեղեկատվությունը բացում է այս ամբողջ գործընթացի իրական մեխանիզմը․

🔹 1. Ստորագրության թերթիկը ներկայացվել է առանց տեքստի

Հոգևորականներին նախ ներկայացվել է միայն ստորագրության թերթիկ․
տեքստը բացակայել է։ Այսպիսի մեխանիզմները բնորոշ են ոչ թե եկեղեցական ընթացակարգերին, այլ իշխանական կառավարման մանիպուլյատիվ գործիքակազմին։

🔹 2. Տեքստը գրվել է ոչ թե հոգևորականների, այլ իշխանության կողմից

Ըստ զրուցակցի՝ փաստաթղթի տեքստը կազմվել է հենց վարչապետի աշխատակազմում, և մեծ հավանականությամբ՝ անձամբ Տարոն Չախոյանի մասնակցությամբ։

🔹 3. Հոգևորականներին տեքստը ցույց չեն տվել, մինչև չպահանջեցին

Երբ հոգևորականներից մեկը պահանջել է ներկայացնել ամբողջ փաստաթուղթը, իշխանության ներկայացուցիչները տեքստ չեն ներկայացրել։ Միայն մի քանի ժամ անց է նրանց փոխանցվել փաստացի տեքստը, և հենց այդ պահից էլ հոգևորականը հրաժարվել է ստորագրել։

🔹 4. Հոգևորականի գնահատականը՝ սarkazm-ի ու ճշգրտության խառնուրդով

Զրուցակից հոգևորականը վարչապետի աշխատակազմի ներկայացուցչին հեգնել է․

«Եկեղեցում չեք գտնի մեկ հոգևորականի, ով կարող էր այս աստիճանի անգրագետ տեքստ գրել»։

Այս գնահատականն ակնարկում է ոչ միայն տեքստի աղբյուրը, այլ նաև իշխանության կողմից իրականացվող բիրտ ու անպատրաստ միջամտության մակարդակը։

Քաղաքական նպատակ՝ եկեղեցու հեղինակազրկում

Իշխանության վերահսկողության տակ գտնվող Telegram ալիքների և լրատվամիջոցների միջոցով համակարգված կերպով տարածվող նյութերն ու «փաստաթղթերը» ունեն նույն նպատակային գիծը․

  • Արշակ արքեպիսկոպոսի դեմ սկանդալի արհեստական մեծացում,
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեղինակության թուլացում,
  • Եկեղեցու ներսում տարաձայնությունների ստեղծում,
  • Հանրային գիտակցության մեջ եկեղեցու ինստիտուտի նկատմամբ վստահության անկում։

AntiCor-ի գնահատականը

Այս ամբողջ գործընթացը ունի հստակ կոռուպցիոն և իշխանական չարաշահման հատկանիշներ

  1. Պետական ռեսուրսների օգտագործում ոչ պետական կառույցի նկատմամբ ճնշում գործադրելու համար
  2. Մեդիա մանիպուլյացիա՝ իշխանական ալիքներով ուղղորդված արտահոսքեր
  3. Կեղծ համաձայնության սիմուլյացիա՝ ստորագրության թերթիկների միջոցով
  4. Փաստաթղթերի բովանդակության ոչ եկեղեցական ծագում
  5. Հոգևորականների կամքի կոպիտ խեղաթյուրում

AntiCor-ն արձանագրում է․ սա սովորական տեղեկատվական միջադեպ չէ։

Սա քաղաքական իշխանության կողմից եկեղեցու ներքին պառակտման փորձ է՝ վարչական, մեդիա և քաղաքական լծակների համադրմամբ։

Տեսանյութեր

Լրահոս