Հռոմի պապը ժամանեց Թուրքիա
Հռոմի պապ Լեո 14-րդ-ը այսօր կեսօրին ժամանել է Անկարա։ Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետին դիմավորել են կառավարության անդամները։
Սա Լեո 14-րդ-ի առաջին արտերկրյա այցն է մայիսին Կաթոլիկ եկեղեցու հովվապետի պաշտոնում ընտրվելուց հետո։ Առաջիկա երեք օրերին Հռոմի պապը կհանդիպի Թուրքիայի ղեկավարների ինչպես նաև երկրի տարածքում գործող քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների հետ։ Նրանց թվում է լինելու նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, որը մասնակցելու է Թուրքիայի նախագահի կողմից ի պատիվ Հռոմի պապի կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։

