Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանն արդարացվեց նաև Վերաքննիչում. Արման Հովհաննիսյանի կայացրած դատական ակտը չբեկանվեց

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի Ալբերտ Առստամյանն այս տարվա ապրիլի 11-ին արդարացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, հրապարակեց արդարացման վերդիկտը՝ նշելով, որ Առստամյանի մեղադրանքն ապացուցված չէ։

Ալբերտ Առստամյանին մեղադրում էին 2024թ. օգոստոսի 23-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։

Առստամյանը բազմիցս հայտարարել է, որ այդ քայլով իր քաղաքական դժգոհությունն է հայտնել Փաշինյանի վարած քաղաքականությանը, մասնավորապես, Արցախը հանձնելուն, ինչում մեղադրում է հենց Փաշինյանին։

«Խնձորի գործը» Վերաքննիչ քրեական դատարանում էր, և այսօր հրապարակվում է այդ գործով դատարանի որոշումը:

Կարդացեք նաև

Դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը:

Առաջին ատյանի դատարանի՝ Արման Հովհաննիսյանի կայացրած որոշումը մնում է ուժի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս