Պլանի «դեֆորմացիան» կշարունակվի, որովհետև իրավիճակը այնպիսին չէ, որ իրատեսական լինի այդ պլանի քաղաքական ամրագրումը. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Բլումբերգը հայտնում է, որ այսպես ասած Թրամպի պլանից հանել են ռուսական ակտիվներին վերաբերող մասը: Նախատեսվում էր՝ ըստ պլանի, որ Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներից 100 միլիարդը կուղղվեր ռուս-ամերիկյան ներդրումային հիմնադրամ:

Ըստ Բլումբերգի տարածած տեղեկության, այդ կետը հանվել է եվրոպացիների ազդեցությամբ, որոնք դժգոհ են եղել դրանից: Թե որքան է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ավելի այսպես ասած հավաստի պարզ կլինի գուցե առաջիկայում:

Դրանից առաջ տեղեկություն եղավ, թե 28 կետից կրճատվել է 9 կետ եըւ այժմ պլանը 19 կետ է՝ ամերիկա-ուկրաինական բանակցության արդյունքում:

Կարծում եմ, որ պլանի «դեֆորմացիան» իհարկե կշարունակվի, որովհետեւ իրավիճակը այնպիսին չէ, որ իրատեսական լինի այդ պլանի քաղաքական ամրագրումը: Հետեւաբար, ըստ ամենայնի պատերազմի շարունակությունը դեռ կլինի «Թրամպի պլանի», կամ ըստ էության Ալյասկայի պայմանավորվածությունների առաջմղման միակ «գործնական» հարթակը:

Վերստին՝ կարեկցանքս Ուկրաինա պետության իրական ջատագովներին, այլ ոչ թե այդ պետության անունից ընդամենը տարբեր տրամաչաեփի կոնյուկտուրային կարիքներ բավարարողին, միլիարդավոր դոլարների կոռուպցիոներներից մինչեւ մանր դրամաշնորհային շահառուներ»:

Տեսանյութեր

Լրահոս