Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. տեղեկանում ենք «Թուրքիան այսօր» լրատվական ալիքից:
«Ղեկավարները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ամերիկյան կարգավորողական առաջարկների համատեքստում։
Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի առաջարկները Ուկրաինայի վերաբերյալ ներկա տեսքով կարող են դառնալ կարգավորման հիմք։
Պուտինն ու Էրդողանը համաձայնել են ակտիվացնել ռուս-թուրքական կապերը»,- մանրամասնում է թելեգրամյան ալիքը:

