ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի այս տարվա աշնանը

«ՀՀ-ԵՄ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է: Մինչև 2013 թ. աշնանը Վիլնյուսի կայնալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը նախատեսվում է նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Զոհրապ Մնացականյանը՝ հավելելով, որ նոր փաստաթուղթը պետք է նպաստի ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքմանը:
Նա նշեց, որ անցած տարվա վերջին ԵՄ հետ ստորագրվել է ՀՀ քաղաքացիների մուտքի վիզաների դյուրինացման շուրջ պայմանագիրը, նախատեսվում է նվազեցնել Շենգենյան մուտքի վիզայի գինը մինչև 35 եվրո, իսկ մի խումբ կատեգորիայի մարդկանց համար, այդ թվում երեխաների ու թոշակառուների, այն անվճար կինի:

ԵՄ կողմից ՀՀ-ին ամեն տարի հատկացվող օգնությունը կավելացվի 15 մլն եվրոյով՝ «ավելին՝ ավելիի համար» սկզբունքի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031