Թուրքիան գազի ներկրման շուրջ բանակցություններ է վարում Թուրքմենստանի հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով գտնվում է Թուրքմեստանում: Աբդուլլահ Գյուլն Աշգաբադում հանդիպել է իր թուրքմեն գործընկեր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և քննարկել է գազի ներկրման խնդիրը:

Նշվում է, որ կողմերն այսօր կարող են բանակցությունների արդյունքներով շրջանակային համաձայնագիր ստորագրել Թուրքմենստանից Թուրքիա բնական գազի մատակարարումների շուրջ:

Անկարան դեռ 1990-ական թվականներից է հանդես գալիս Կասպյան էներգակիրներն իր տարածքով Եվրոպա առաքելու օգտին: Թուրքմենական էներգակիրները եվրոպական ուղղությամբ արտահանվելու համար անհրաժեշտ է Կասպից ծովի հատակով կառուցել 300 կիլոմետր երկարությամբ «Անդրկասպյան» գազատարը:

Տեսանյութեր

Լրահոս