Բաժիններ՝

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Ուշադրություն

Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորոպես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 23 մ/վրկ:

ՀՀ տարածքում՝

Մայիսի 31-ին, հունիսի 1-4-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝

Մայիսի 31-ին հնարավոր է, հունիսի 1-4-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Երևանի մայիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան  35.60C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      6.10C (1935 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  19.50C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս