Բաժիններ՝

Տերնոպոլում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի

Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Զոհերից երկուսը երեխաներ են։ Կա նաև 66 վիրավոր, այդ թվում՝ 16 երեխա։

Դեպքի վայրում աշխատում է գրեթե 200 փրկարար, 38 միավոր տեխնիկա։ Փլատակների մաքրման աշխատանքներ շարունակվում են։ Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի մասին։

Ռուսաստանը գիշերը 48 հրթիռներով և 476 անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Ուկրաինայի տարածքը։ Տերնոպոլում վնասվել է երկու բազմաբնակարան շենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս