 
                        Ի՞նչ միջոցներից է ոստիկանությունը գումար հատկացնում արմավիրցիներին. մամուլ
 
                                    «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը, «կատարելով իր խոստումը», կարկտահարությունից տուժած Արմավիրի բնակիչներին է փոխանցել 20 միլիոն դրամ գումար: Ի՞նչ միջոցներից: Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց.
«Աշխատակիցները հանգանակել են իրենց կամքով՝ սկսած 5 հարյուր դրամից»: Թեև սա այն համակարգն է, որտեղ աշխատավարձերը ցածր են, և այս պատճառով ոչ միայն հոսունություն կա համակարգից, այլև ոռուպցիա: Էլ չենք խոսում այն մասին, որ նպատակը քաղաքական է՝ կանխել բողոքի միտինգները»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        