Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելու ոչ մի հնարավորություն չկա. Կոխաբիձե
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլին, որը երկարաժամկետ ազատազրկման է դատապարտվել իր հայրենիքում, ոչ մի դեպքում չի արտահանձնվի Ուկրաինային, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Մեկնաբանելով Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի այն հայտարարությունը, որ Սաակաշվիլիին վրացական բանտից ազատ արձակելը Կիևի օրակարգի մաս է կազմում, վարչապետը լիովին բացառել է նման հնարավորությունը։
«Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելու ոչ մի հնարավորություն չկա։ Պոդոլյակի խոսքերը լուրջ ընդունելն անիմաստ է», – նշել է Կոբախիձեն։
Այս առումով նա հիշեցրել է, որ Պոդոլյակն այն բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաներից մեկն էր, որը կոչ է արել Վրաստանին «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ, իսկ այժմ Զելենսկու խորհրդականը մերժում է Կիևի կողմից վրացական կողմին պատերազմ սկսելու առաջարկները։
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խնդրել էր Վլադիմիր Զելենսկիին իրեն ներառել քաղաքացիական բանտարկյալների ցուցակում։

