Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները միջոցներ կհատկացնեն Ուկրաինային՝ զենք գնելու համար

Սկանդինավյան և Բալթյան երկրները հայտարարել են, որ 430 միլիոն եվրո կֆինանսավորեն ռազմական տեխնիկայի և զինամթերքի մատակարարումն Ուկրաինայի համար, հայտնել է ՆԱՏՕ-ն։

Սարքավորումները կգնվեն Միացյալ Նահանգներից՝ դաշինքի «Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ» (PURL) նախաձեռնության շրջանակում, որը կֆինանսավորեն Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան և Շվեդիան, փոխանցել է Euronews-ը։

«Սկանդինավյան և Բալթյան երկրների մեր դաշնակիցները պատրաստ են ֆինանսավորել Ուկրաինայի համար կրիտիկականորեն կարևոր ռազմական տեխնիկայի ևս մեկ փաթեթ։ Այս զենքերը կարևոր են, քանի որ Ուկրաինայում ձմեռ է սկսվում։ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները կշարունակեն ապահովել անհրաժեշտ սարքավորումներն ու պաշարները»,- ասել է ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն։

Տեսանյութեր

Լրահոս