Բաժիններ՝

Իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը, նոյեմբերի 13-ին` ժամը 09.30-ին, մայրաքաղաքի Շինարարների փողոցի իր տանը հայտնաբերել և վարչություն են ներկայացրել 28-ամյա տղամարդու:

Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս