Բաժիններ՝

ԱԱ-2026-ը կլինի վերջինը իմ կարիերայում. Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի 2026թ․ աշխարհի առաջնությանը, որը կլինի վերջինը նրա կարիերայում, հաղորդում է AS-ը։

«Այո, ճիշտ է, որ հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը կլինի վերջինը իմ կարիերայում։ Ես պարզապես վայելում եմ պահը»,- ասել է Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում անցկացվող տուրիստական ֆորումի ժամանակ։

2026թ․ աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում։ Առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930